Մատվիենկոն պաշտոնական այցով ժամանել է Երևան
![]() ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն պաշտոնական այցով ժամանել է Երևան, հաղորդում է Դաշնային խորհրդի մամուլի ծառայությունը։ «Դաշնային խորհրդի պատվիրակությունը՝ Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոյի գլխավորությամբ, պաշտոնական այցով ժամանել է Հայաստանի Հանրապետություն։ Ծրագիրը ներառում է Վալենտինա Մատվիենկոյի հանդիպումները երկրի ղեկավարության հետ», – ասվում է հաղորդագրության մեջ։ Մասնավորապես, նախատեսված է զրույց Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ։ «Վալենտինա Մատվիենկոն և Ալեն Սիմոնյանը կբացեն նաև Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 39-րդ նիստը։ Հիմնական թեման է՝ «Մեծ հաղթանակի 80-ամյակը. միասնություն՝ ապագա սերունդների համար պատմական հիշողության պաշտպանության գործում», – պարզաբանել է մամուլի ծառայությունը։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
