«Եվրոպան կարելի է պաշտպանել՝ առանց ուկրաինական պատերազմը շարունակելու»․ Օրբան
![]() ԵՄ երկրները քննարկում են Ռուսաստանի դեմ կանխարգելիչ հարված հասցնելու գաղափարը՝ նրա կողմից հնարավոր հարձակումը կանխելու համար, հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, հաղորդում է Magyar Nemzet-ը։ Նրա խոսքով՝ միության ներկայիս ղեկավարությունը փորձում է ԵՄ-ի գլխավոր նպատակը՝ համայնքի բարեկեցության ապահովումը, փոխարինել Ռուսաստանի դեմ պայքարով։ «Բրյուսելի ռազմական քարոզչության համաձայն՝ Ռուսաստանը կարող է հարձակվել ԵՄ երկրների և անգամ ՆԱՏՕ-ի վրա, և միայն կանխարգելիչ հարվածը կարող է կանգնեցնել նրան», - ասել է Օրբանը։ Հունգարիայի վարչապետի խոսքով՝ որպես նման կանխարգելիչ հարված ԵՄ առաջնորդները դիտարկում են Ուկրաինայում պատերազմը, որը միությունը ցանկանում է շարունակել։ Օրբանն այդ նկատառումներն անվանել է անհիմն։ «Եվրոպան կարելի է պաշտպանել՝ առանց ուկրաինական պատերազմը շարունակելու», - ասել է Օրբանը։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
