«ՌԴ-ն հաշվի կառնի, որ Կիևի ռեժիմը ահաբեկչական է դառնում»․ Պեսկով
![]() Մոսկվան բանակցություններում հաշվի կառնի այն փաստը, որ Կիևի ռեժիմը դառնում է ահաբեկչական։ Այս մասին լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նոր ահաբեկչական հարձակումների դեպքում Ուկրաինայի հետ բանակցությունների հնարավոր դադարեցման մասին հարցին ի պատասխան՝ Պեսկովը նշել է՝ այն փսաստը, որ Կիևի ռեժիմը ձեռք է բերել ահաբեկչականի բոլոր հատկանիշները, իհարկե, չի կարող անտեսվել ապագայում և հաշվի կառնվի։ «Կիևի ռեժիմի հարձակումները ռուսական քաղաքացիական գնացքների վրա վկայում են դրա ահաբեկչական բնույթի մասին։ Այն, ինչ անում է Կիևը, պետական մակարդակով ահաբեկչություն է», - պարզաբանել է Պեսկովը։ Հիշեցնենք՝ հունիսի 1-ի գիշերը Կիևի ռեժիմը հարձակումներ է իրականացրել Բրյանսկի և Կուրսկի մարզերի երկաթուղային գծերի վրա։ Երկու դեպքում էլ գնացքները դուրս են եկել գծերից։ Բրյանսկի մարզում ուղևորատար գնացքի վթարի հետևանքով զոհվել էր 7 մարդ։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
