«Պատժամիջոցների թեման Պուտինը և Թրամփը չեն քննարկել»․ Պեսկով
![]() Պուտինը և Թրամփը նախօրեին տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթցքում պատժամիջոցների թեման չեն քննարկել։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նրա խոսքով՝ զրույցի ընթացքում «կարևոր շատ բաներ են քննարկվել»։ «Զրույցը կառուցողական էր, և բառացիորեն իմաստ չունի կենտրոնանալ տևողության վրա. երբեմն շատ կարևոր բաներ կարելի է ասել ավելի կարճ ժամանակում, ինչն էլ տեղի ունեցավ երեկ», - ասել է Կրեմլի խոսնակը՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին։ Պեսկովի խոսքով՝ Պուտինը ԱՄՆ նախագահին հետ զրույցում իրոք ասել է, որ Մոսկվան կարձագանքի Կիևի կողմից ռուսական օդանավակայանների վրա հարձակմանը, ինչի մասին ավելի վաղ նշել էր Թրամփը։ Հիշեցնենք՝ երկու երկրների նախագահները 1 ժամ 10 րոպե տևողությամբ հեռախոսազրույց են ունեցել։ Պուտինի և Թրամփի միջև նախորդ զրույցը, որը տեղի էր ունեցել մայիսի 19-ին, տևել է 2 ժամ 5 րոպե։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
