«Մինչև 2030 թվականը Վրաստանը պատրաստ կլինի ԵՄ անդամակցությանը»․ Կոբախիձե
![]() Վրաստանի վարչապետ Իրաքլի Կոբախիձեն վստահություն է հայտնել, որ մինչև 2030 թվականը երկիրը պատրաստ կլինի ԵՄ անդամակցությանը։ «Մեր նպատակն արտացոլված է Վրաստանի Սահմանադրությունում՝ մինչև 2030 թվականը դառնալ Եվրոմիության անդամ, ինչը միանգամայն հնարավոր է, եթե ապահովվի արդար մոտեցում։ 2030 թվականին Վրաստանը մյուս երկրներից ավելի պատրաստ կլինի ԵՄ-ին միանալուն։ Եթե լինի արդար մոտեցում, դա անպայման տեղի կունենա։ Մենք հույս ունենք, որ ԵՄ-ում մոտեցումները կբարելավվեն», – լրագրողների հետ զրույցում նշել է վարչապետը՝ հավելելով, որ այս փուլում վրացական կողմը իշխող «Վրացական երազանք» կուսակցության, իբր, «հակաեվրոպական» գործողությունների վերաբերյալ արևմտյան գործընկերների կոպիտ և անհիմն հայտարարություններն է լսում միայն։ 2024 թվականի նոյեմբերի 28-ին Կոբախիձեն հայտարարել էր մինչև 2028 թվականը երկրի՝ Եվրամիությանն անդամակցության վերաբերյալ բանակցությունների մեկնարկի հարցի քննարկումը կասեցնելու որոշման մասին։ Այդ ժամանակից ի վեր Վրաստանում բողոքի ցույցեր են անցկացվում՝ պահանջելով նոր խորհրդարանական ընտրություններ։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
