«Իսրայելը վերադարձրել է երկու պատանդների մարմիններ»․ Նեթանյահու
![]() Իսրայելը Գազայի հատվածից վերադարձրել է 2023 թվականի հոկտեմբերի 7-ին սպանված և առևանգված երկու պատանդների մարմինները, հայտարարել է վարչապետ Բենիամին Նեթանյահուն։ «Գազայի հատվածում իրականացված հատուկ գործողության արդյունքում վերադարձվել են ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպության կողմից պահվող մեր երկու առևանգվածների՝ Ջուդի Վայնշտեյն-Հագայի և Գադի Հագայի մարմինները Նիր Օզ կիբուցից, թող նրանց հիշատակը օրհնված լինի», - գրել է Նեթանյահուն իր Telegram ալիքում։ Հագայը 72 տարեկան էր, Վայնշտեյնը՝ 70։ Տղամարդն ու կինը նաև ԱՄՆ քաղաքացիներ էին։ Նրանց մասունքները թաքցված էին Խան Յունիսում, պարզաբանել է The Times of Israel-ը՝ հղում անելով Իսրայելի պաշտպանության բանակին։ Նեթանյահուն ընդգծել է, որ Իսրայելը չի կանգնի՝ մինչև չվերադարձնի իր բոլոր առևանգված քաղաքացիներին՝ թե՛ կենդանի, թե՛ մահացած։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
