ԱՄՆ-ն վետո է կիրառել Գազայում հրադադար պահանջող ՄԱԿ-ի ԱԽ բանաձևի նկատմամբ
1241
Հինգշաբթի, 05 հունիսի, 2025 թ., 11:28
![]() ԱՄՆ-ն վետո է կիրառել Գազայի հատվածում անհապաղ հրադադար պահանջող՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի նախագծի վրա, հաղորդում է TASS-ը։ Նախագիծը պատրաստվել է ՄԱԿ-ի ԱԽ տասը ոչ մշտական անդամների կողմից։ ԱՄՆ-ն Անվտանգության խորհրդում միակ երկիրն էր, որը չէր աջակցել բանաձևին։ Փաստաթուղթը բաղկացած է չորս կետից։ Բանաձևը պահանջում է «Գազայում անհապաղ, անվերապահ և մշտական հրադադար, որը կպահպանեն բոլոր կողմերը», ինչպես նաև պաղեստինյան անկլավում պահվող բոլոր պատանդների ազատ արձակում։ Բացի այդ, բանաձևի նախագծի հեղինակները պահանջում են «անհապաղ և անվերապահորեն վերացնել Գազա մարդասիրական օգնության մատակարարման բոլոր սահմանափակումները, որոնք իրականացվում են ինչպես ՄԱԿ-ի, այնպես էլ նրա մարդասիրական ծրագրերի գործընկերների կողմից»։ |

«ԱԺ նիստի կարմիր թելը և կարմիր մթնոլորտը». Վլադիմիր Մարտիրոսյան
4103:06
«Իմ պայմանները՝ վարչապետին». Անի Սամսոնյան
8302:06
«Բռնաճնշումների նոր փուլ է սպասվում». Տիգրան Աբրահամյան
10701:06
«Մավրը արեց իր գործը, Մավրը փորձում է հեռանալ». Հրայր Կամենդատյան
8700:42
«Ռուսական լրատվամիջոցները և Պուտինի «դիվանագիտական հաղթանակը»». Դավիթ Այվազյան
117Երեկ, 22:18
«Можно, но деньги-вперед!»: Լևոն Զուրաբյանի պատասխանը՝ Նիկոլ Փաշինյանի առաջարկին
126Երեկ, 21:36
