Մերցը նշանակումից հետո առաջին անգամ կայցելի ԱՄՆ
![]() Հունիսի 5-ին Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը նշանակումից հետո իր առաջին այցը կկատարի Միացյալ Նահանգներ, որտեղ կհանդիպի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ ԵՄ-ԱՄՆ հարաբերություններում աճող լարվածության և եվրոպական ապրանքների նկատմամբ նոր մաքսատուրքերի սպառնալիքների ֆոնին, հաղորդում է DW-ն։ Ըստ աղբյուրի՝ Վաշինգթոնում նախատեսված բանակցությունները կկենտրոնանան երեք հիմնական թեմաների վրա՝ Ուկրաինայի պատերազմը, մաքսատուրքերի հարցը և համատեղ անվտանգության ճարտարապետության մեջ Եվրոպայի ներդրումը։ Այցից առաջ Գերմանիայի կանցլերը խոսել է այն մասին, թե ինչպես է անցել Դոնալդ Թրամփի հետ իր առաջին հեռախոսազրույցը։ «Միշտ կարևոր է երկար չխոսել, այլ կարճ արտահայտվել և թույլ տալ նրան (Թրամփին - խմբ.) արտահայտվել։ Թրամփը յուրաքանչյուր երկրորդ կամ երրորդ բառից հետո ասում էր՝ «գերազանց է»։ Պետք է հարմարվել նրան և շփվել նրա հետ։ Միևնույն ժամանակ, մենք չպետք է նվաստացնենք մեզ։ Մենք մուրացկաններ չենք», - ասել է Մերցը։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
