«Պուտինն առաջարկել է օգնել Իրանի հարցում»․ Թրամփ
![]() ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նախօրեին Պուտինի հետ կայացած հեռախոսազրույցի ժամանակ քննակվել է նաև Իրանի թեման։ «Մենք քննարկեցինք նաև Իրանի հարցը և այն փաստը, որ միջուկային զենքի վերաբերյալ որոշում կայացնելու համար Իրանի ժամանակը սպառվում է, որոշումը պետք է կայացվի հնարավորինս շուտ։ Ես նախագահ Պուտինին ասացի, որ Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ, և այդ հարցում, կարծում եմ, մենք միակարծիք էինք։ Նախագահ Պուտինն առաջարկել է բանակցություններ սկսել Իրանի հետ և, հնարավոր է, օգնել այս հարցի շուտափույթ լուծմանը։ Կարծում եմ, որ Իրանը ձգձգում է այս շատ կարևոր հարցը, իսկ մեզ անհրաժեշտ է հնարավորինս շուտ վերջնական պատասխան ստանալ», - գրել է Թրամփը Truth Social-ում։ Հիշեցնենք նախօրեին ԱՄՆ նախագահը հեռախոսազրույց էր ունեցել ՌԴ նախագահի հետ, որի ժամանակ քննարկվել էր ռուս-ուկրաինական հակամարտությունը։ Թրամփը հայտնել էր, որ տեղեկացված չի եղել ուկրաինական հարձակումների մասին։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
