Էստոնիան որոշել է դուրս գալ Օտտավայի` հակահետևակային ականների կիրառումն արգելող կոնվենցիայից
![]() Էստոնիայի խորհրդարանն (Riigikogu) աջակցել է Օտտավայի՝ հակահետևակային ականների կիրառումն արգելող կոնվենցիայից հանրապետության դուրս գալուն: Օրինագծի հեղինակները փաստաթղթին կից նշումում հիշեցրել են, որ Էստոնիան միացել է կոնվենցիային ավելի քան 20 տարի առաջ, սակայն այդ ժամանակվանից ի վեր Եվրոպայում և Բալթիկ ծովի տարածաշրջանում իրավիճակը զգալիորեն վատթարացել է, այդ թվում՝ Ուկրաինայում ռազմական հակամարտության պատճառով։ «Անվտանգության ներկայիս իրավիճակում Էստոնիայի զինված ուժերին անհրաժեշտ է լրացուցիչ ճկունություն և ազատություն զենքի համակարգերի և լուծումների ընտրության հարցում, որոնք հաշվի են առնում երկրի դեմ ուղղված սպառնալիքի բնույթը և պոտենցիալ հակառակորդի վարքագիծը»,- ասվում է նշումում: Օրինագիծը խորհրդարանում ներկայացրած արտաքին գործերի նախարար Մարգուս Ցախնան իր հերթին նշել է, որ հարևան Ռուսաստանը նույնպես Օտտավայի կոնվենցիայի կողմ չէ։ Օտտավայի կոնվենցիան՝ հակահետևակային ականների արգելման և ոչնչացման մասին, ստորագրվել է 1997 թվականի դեկտեմբերի 3-ին և ուժի մեջ է մտել 1999 թվականին։ Դրա մասնակիցները պարտավորվում են չօգտագործել, չմշակել, չարտադրել, չձեռք բերել, չպահել կամ չփոխանցել այլ կողմերի հակահետևակային ականներ։ Մասնակիցները պետք է նաև ամեն տարի հաշվետվություն ներկայացնեն իրենց պաշարների և ոչնչացման ծրագրի ընթացքի մասին։ Փաստաթուղթը վավերացրել է 164 երկիր։ Ռուսաստանից բացի, 34 չեզոք պետությունների թվում են ԱՄՆ-ն և Չինաստանը։ Էստոնիայի խորհրդարանի կողմից ընդունված օրինագիծը ուժի մեջ կմտնի հրապարակումից վեց ամիս անց, նշում է էստոնական «Postimees» թերթը։ Էստոնիայից բացի, Օտտավայի կոնվենցիայից դուրս գալու գործընթացը սկսել են նաև Լատվիան, Լիտվան, Լեհաստանը և Ֆինլանդիան։ Լատվիայի և Լիտվայի խորհրդարաններն արդեն ընդունել են համապատասխան օրենքներ, իսկ Ֆինլանդիայի և Լեհաստանի խորհրդարանները մոտ ապագայում քննարկումներ կանցկացնեն այս հարցի շուրջ, գրել է աղբյուրը։ |

Ռուսաստանը և Ուկրաինան փոխանակել են զոհերի մարմիններ
7818:25
Մասիսի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
9118:12
«Ինտենսիվորեն կրթվեք, որ բանտից ու կալանքից չվախենաք»․ Զարուհի Մուրադյան
8317:06
«Հայաստանի քաղաքացի մահմեդականների թիվը 515 է»․ Թաթուլ Հակոբյան
10317:00
«Կասեցվել է «պանիր «Սուլուգունի»» արտադրատեսակի արտադրությունը». ՍԱՏՄ
8916:48
Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
8616:42
