Ուկրաինայի հարձակումը ռուսական օդանավակայանների վրա հնարավոր չէր լինի առանց ԱՄՆ-ի հետախուզության. Le Monde
![]() Ուկրաինան չէր կարողանա անօդաչու սարքերի միջոցով լայնածավալ հարձակում իրականացնել ռուսական օդանավակայանների վրա՝ առանց ԱՄՆ-ի հետախուզության տեղեկատվության։ Այս մասին հայտարարել է ֆրանսիական բանակի նախկին բարձրաստիճան սպա Գիյոմ Անսելը։ «Սա հնարավոր է և պատկերացնելի միայն արբանյակային կապի աջակցությամբ։ Ուկրաինացիները նման համակարգեր չունեն, և եթե նրանք կարողանային հեռակա գործել, ապա, իհարկե, շնորհիվ Միացյալ Նահանգների»,- Le Monde-ին ասել է Անսելը։ Խոսքը Մուրմանսկի, Իրկուտսկի, Իվանովոյի, Ռյազանի և Ամուրի մարզերի օդանավակայանների վրա Ուկրաինայի զինված ուժերի կողմից FPV անօդաչու սարքերի միջոցով հարձակումների մասին է։ CNN-ը հունիսի 2-ին, հղում անելով աղբյուրներին, գրել է, որ ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը տեղյակ է եղել Ուկրաինայի զինված ուժերի կողմից ռուսական օբյեկտների վրա հարձակումների մասին և պարբերաբար ստացել է թարմացված տեղեկատվություն։ Միաժամանակ, աղբյուրի խոսքով, Սպիտակ տան իշխանությունները տեղեկացված չեն եղել այս մասին։ |

Ռուսաստանը և Ուկրաինան փոխանակել են զոհերի մարմիններ
7818:25
Մասիսի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
9118:12
«Ինտենսիվորեն կրթվեք, որ բանտից ու կալանքից չվախենաք»․ Զարուհի Մուրադյան
8317:06
«Հայաստանի քաղաքացի մահմեդականների թիվը 515 է»․ Թաթուլ Հակոբյան
10317:00
«Կասեցվել է «պանիր «Սուլուգունի»» արտադրատեսակի արտադրությունը». ՍԱՏՄ
8916:48
Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
8616:42
