Ղրղզստանի նախկին նախագահին դատապարտել են 11,5 տարվա ազատազրկման
![]() Ղրղզստանի Պերվոմայսկի շրջանային դատարանը նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևին հեռակա դատապարտել է 11,5 տարվա ազատազրկման։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։ Աթամբաևի ունեցվածքը նույնպես բռնագրավվել է, նա զրկվել է բոլոր պետական պարգևներից։ Նա մեղավոր է ճանաչվել Կոյ-Տաշ գյուղում հողերի ապօրինի ձեռքբերման, գյուղում անկարգություններ կազմակերպելու և Բիշքեկի ջերմաէլեկտրակայանի արդիականացման ընթացքում կոռուպցիայի մեջ։ 2020 թվականի հոկտեմբերին Աթամբաևը ցուցարարների խնդրանքով ազատ էր արձակվել Պետական անվտանգության կոմիտեի նախնական կալանքից։ Մի քանի օր անց նա կրկին կալանավորվել և մեղադրվել էր զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար։ Նույն ամսին Բիշքեկի Պերվոմայսկի շրջանային դատարանը նախկին պետության ղեկավարի խափանման միջոցը փոխել էր տնային կալանքի։ 2020 թվականի նոյեմբերին Ղրղզստանի Գերագույն դատարանը չեղյալ էր հայտարարել Աթամբաևի դատավճիռը։ 2023 թվականի փետրվարի 14-ին՝ 3,5 տարի բանտում անցկացնելուց հետո, Աթամբաևն ազատ էր արձակվել և լքել Ղրղզստանը։ Նա հայտարարել էր, որ պատրաստվում է հետազոտություն անցնել և բուժվել Իսպանիայում։ Աթամբաևը ամենամեծ խորհրդարանական կուսակցության՝ Ղրղզստանի սոցիալ-դեմոկրատների առաջնորդն էր։ Նա երկիրը կառավարել է 2011- 2017 թվականներին։ |

Ռուսաստանը և Ուկրաինան փոխանակել են զոհերի մարմիններ
7818:25
Մասիսի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
9118:12
«Ինտենսիվորեն կրթվեք, որ բանտից ու կալանքից չվախենաք»․ Զարուհի Մուրադյան
8317:06
«Հայաստանի քաղաքացի մահմեդականների թիվը 515 է»․ Թաթուլ Հակոբյան
10317:00
«Կասեցվել է «պանիր «Սուլուգունի»» արտադրատեսակի արտադրությունը». ՍԱՏՄ
8916:48
Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
8616:42
