Երևան`   0 °C
Այսօր`   Հինգշաբթի, 15 հունվարի, 2026 թ.

«Պուտին-Թրամփ-Զելենսկի եռակողմ հանդիպում չի նախատեսվում»․ Պեսկով

794
Երեքշաբթի, 03 հունիսի, 2025 թ., 15:04
«Պուտին-Թրամփ-Զելենսկի եռակողմ հանդիպում չի նախատեսվում»․ Պեսկով

Պուտինի, Թրամփի և Զելենսկու եռակողմ հանդիպում մոտ ապագայում չի սպասվում։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Նախագահ Պուտինը բազմիցս ընդգծել է իր պատրաստակամությունն ամենաբարձր մակարդակով շփումների համար՝ ընդգծելով, որ այդ շփումները պետք է լինեն տեխնիկական, փորձագիտական ​​մակարդակով մշակվող համաձայնագրերի արդյունք։ Նախագահը կողմ է շփումների գաղափարին, բայց կարծում է, որ դրանք պետք է լավ նախապատրաստված լինեն»,- նշել է Պեսկովը։