«Իրանի միջուկային ծրագրի շուրջ ԱՄՆ առաջարկն անընդունելի է»․ #Reuters
![]() Իրանի հետ ապագա համաձայնագրի վերաբերյալ ԱՄՆ-ի գրավոր առաջարկը Թեհրանն իրականությունից կտրված է համարում, հայտնել է Reuters-ը՝ հղում կատարելով իրանական աղբյուրներից մեկին։ Ամերիկյան կողմից ներկայացված առաջարկը բացարձակապես անընդունելի է։ Թեհրանը դրանում պարունակող կետերը համարել է «միակողմանի և իրականությունից հեռու» և չի դիտարկի այն որպես հնարավոր համաձայնագրի հիմք, գրել է գործակալությունը։ Ավելի վաղ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը հայտնել էր, որ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆն Իրանի իշխանություններին է ուղարկել Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ մանրամասն և ընդունելի առաջարկ։ Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղայիի խոսքով՝ ամերիկյան կողմը դեռևս երաշխիքներ չի տրամադրել Իրանին՝ Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ առաջարկվող համաձայնագրի շրջանակներում հակաիրանական պատժամիջոցների վերացման վերաբերյալ, և այս առաջարկին պատասխանը կմշակվի՝ հաշվի առնելով երկրի ազգային շահերը։ Հիշեցնենք՝ Իրանի և Միացյալ Նահանգների ներկայացուցիչները մայիսի 23-ին Հռոմում անց են կացրել Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ բանակցությունների հինգերորդ փուլը՝ Օմանի միջնորդությամբ: Խորհրդակցություններից հետո Օմանի արտգործնախարար Բադր ալ-Բուսաիդին հայտնել էր, որ «որոշակի, բայց ոչ վերջնական առաջընթաց» է ձեռք բերվել: |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
