«Մեծ Բրիտանիան անցնում է պատերազմական պատրաստվածության ռեժիմի»․ Սթարմեր
![]() Մեծ Բրիտանիան չի կարող անտեսել Ռուսաստանի կողմից բխող սպառնալիքը։ Երկիրը կավելացնի պաշտպանության ոլորտում ներդրումները՝ զինված ուժերի մարտական պատրաստվածությունն ապահովելու համար։ Այս մասին ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտարարել է վարչապետ Քիր Սթարմերը Գլազգոյում կայացած մամուլի ասուլիսում՝ ընդգծելով, որ բրիտանական բանակի գլխավոր նպատակը այժմ կլինի մշտական մարտական պատրաստվածության անցնելը։ «Մենք չենք կարող անտեսել Ռուսաստանից բխող սպառնալիքը։ Մենք տեսանք, թե ինչ տեղի ունեցավ Ուկրաինայում ընդամենը երեք տարի առաջ։ Մեծ Բրիտանիան անցնում է «պատերազմական պատրաստվածության» ռեժիմի՝ որպես իր նոր պաշտպանական ռազմավարության մաս»,- ասել է Սթարմերը։ Ըստ աղբյուրի՝ Մեծ Բրիտանիան նախատեսում է կառուցել մինչև 12 նոր միջուկային սուզանավ՝ աճող գլոբալ սպառնալիքներին հակազդելու համար, իսկ Պաշտպանության նախարարությունը 15 միլիարդ ֆունտ ստեռլինգ կներդնի նոր մարտագլխիկներով միջուկային զինանոցի համար։ 130 էջանոց փաստաթուղթը, որը Սթարմերն անվանել է «արմատական ծրագիր», ներկայացնում է 62 առաջարկություն՝ պատերազմական ավելի բարձր պատրաստվածության անցնելու համար։ Հիմնական առաջարկները ներառում են զինամթերքի մինչև վեց նոր գործարանների կառուցում, 7000 հեռահար հրթիռների կուտակում և նոր կիբերհրամանատարություն։ Պաշտպանության նախարար Ջոն Հիլին զգուշացրել է, որ նախարարները պետք է գործեն «վճռականորեն՝ ռուսական ագրեսիային հակազդելու համար» և ապահովեն, որ Մեծ Բրիտանիան «անվտանգ լինի տանը և ուժեղ՝ դրսում»։ |

«Անհրաժեշտ է պարզաբանել՝ որ պետությունում է գրանցվելու TRIPP զարգացման ընկերությունը»․ Գոհար Մելոյան
7001:06
«Իրանում մեծ է ԱՄՆ կողմից հարձակման վտանգի սպասումը»․ Նաիրի Հոխիկյան
77Երեկ, 23:30
Սպիտակ տունը Գրենլանդիային առաջարկել է ընտրություն կատարել ԱՄՆ-ի և Չինաստանի ու Ռուսաստանի միջև (լուսանկար)
138Երեկ, 23:26
«Ուզում է պահել իր իշխանությունը, և այլ տարբերակ չի տեսնում, քան կաշառք բաժանելը»․ Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)
65Երեկ, 23:12
«Եթե Իրանի հետ սահմանը փակվի, մեր վիճակը ողբալի կլինի»․ Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
71Երեկ, 22:48
«Ահաբեկիչներին պետք էր օգտագործել բոլոր գերիներին վերադարձնելու համար»․ Արման Թաթոյան (տեսանյութ)
83Երեկ, 22:30
