Լեհաստանի նախագահական ընտրություններում հաղթել է ՌԴ-ի կողմից հետախուզվող թեկնածուն
![]() Լեհաստանի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում ընդդիմադիր «Իրավունք և արդարադատություն» կուսակցության թեկնածու Կարոլ Նավրոցկին հաղթել է ձայների 50,89%-ով: Իշխող «Քաղաքացիական կոալիցիայի» թեկնածու և Վարշավայի քաղաքապետ Ռաֆալ Տրզասկովսկին ստացել է ձայների 49.11%-ը: Այս մասին հաղորդել է տեղի ընտրական հանձնաժողովը: 2024 թվականի փետրվարին ՌԴ-ն Նավրոցկուն ներառել էր հետախուզվողների ցուցակում՝ Լեհաստանում Կարմիր բանակի հուշարձանների քանդմանը մասնակից լինելու համար: «Կոմերսանտի» տվյալներով՝ Նավրոցկին նաև Լեհաստանի գլխավոր հակաուկրաինական գործիչն է: Ըստ թերթի՝ նա ասել էր, որ մտադիր չէ լեհական զորքեր ուղարկել Ուկրաինա, անգամ եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խնդրի դա անել: Հիշեցնենք, որ Լեհաստանի նախագահական ընտրությունների առաջին փուլի քվեարկությունը տեղի էր ունեցել մայիսի 18-ին: |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
