Ռուբիոն և Լավրովը քննարկել են ռուս-ուկրաինական կարգավորումը
![]() ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև այսօր Ստամբուլում սպասվող բանակցությունները: Այս մասին հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը իր Telegram ալիքում: «Ս.Վ. Լավրովը և Մ. Ռուբիոն նաև մտքեր են փոխանակել ուկրաինական ճգնաժամի քաղաքական կարգավորման շուրջ տարբեր նախաձեռնությունների, այդ թվում՝ հունիսի 2-ին Ստամբուլում ռուս-ուկրաինական ուղիղ բանակցությունները վերսկսելու վերաբերյալ»,- ասվում է հայտարարության մեջ: Գերատեսչությունը նրանց զրույցից այլ մանրամասներ չի հայտնել: Պատվիրակությունը գլխավորում է նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին: Ուկրաինական պատվիրակությունը կգլխավորի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը: Թուրքական TRT հեռուստաալիքը, հղում անելով երկրի ԱԳՆ աղբյուրներին, հայտնել է, որ հանդիպումը կսկսվի ժամը 13:00-ին՝ Չիրագանի պալատում: Բանակցությունների ընթացքում կողմերը կքննարկեն հրադադարի վերաբերյալ իրենց հուշագրերի նախագծերը: |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
