«Պատմությունն ուսուցիչ չէ, այլ հսկիչ, որը դաժանորեն պատժում է չսովորած դասերի համար»․ Միքայել Մինասյան
![]() «Ժամանակակից ազգերն ատում են իրենց անցյալը, արհամարհում ներկան և անտարբերությամբ վերաբերվում ապագային: Դժվար թե նման վերաբերմունքը լավ բանի հանգեցնի»,- այս մասին թելեգրամյան ալիքում գրել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը։ «Եվ, ուրեմն, ինչո՞ւ է անցյալը, այսինքն՝ պատմությունը, նման զայրույթ առաջացնում։ Որովհետև պատմությունն ուսուցիչ չէ, այլ հսկիչ: Նա ոչինչ չի սովորեցնում, բայց դաժանորեն պատժում է չսովորած դասերի համար։ Իսկ ի՞նչ են անում ազգերը, երբ այլևս հնարավոր չէ խուսափել հետևանքներից, բայց իրականությունը փոխելու ուժ չի մնացել: Այդ ժամանակ ակտիվանում է կոլեկտիվ հորինվածքի պաշտպանական մեխանիզմը։ Հորինվում է «նոր» պատմություն, խեղաթյուրվում են փաստերը, հասարակությունը գիտակցաբար մերժում է սեփական սուբյեկտիվությունը՝ հօգուտ զոհականության*՝ այսինքն՝ «մենք հանգամանքների զոհ ենք»։ Հասարակությունը դադարում է լինել գործող անձ և վերածվում օբյեկտի՝ հավերժական զոհի։ Չէ՞ որ դա այնքան հարմար է։ 2016 թվականից (և հատկապես 2018 թվականից) Հայաստանում չի եղել մի բան, որի մասին չզգուշացվեր, չգրվեր, չխոսվեր։ Ամեն ինչ, ինչ տեղի է ունեցել (և տեղի է ունենում), հրապարակայնորեն է արվել, գրանցվել իրական ժամանակում և աջակցվել մեծամասնության կողմից։ Ամեն ինչ, ինչ տեղի է ունենում, այն գործընթացների արդյունքն է, որոնցում ակտիվորեն մասնակցել է ամբողջ հասարակությունը: Եվ այստեղ գլխավորը չսխալվելն է՝ հասարակությունը չի դադարեցրել իր մասնակցությունը. լռությամբ, ժխտելով իր մասնակցությունը տեղի ունեցած և տեղի ունեցող ամեն ինչին, այս ամբողջ էսկապիզմով (խուսափում կյանքում տհաճ իրողությունից-Խմբ.), այն դեռևս մասնակցում է այս բոլոր գործընթացներին։ Կա՞ արդյոք ելք: Վստահ եմ, որ կա: Անկասկած՝ այո՛։ * զոհականություն՝ աշխարհայացք կամ վարքային վերաբերմունք, որի դեպքում մարդն իրեն համարում է բացառապես հանգամանքների զոհ՝ հաճախ խուսափելով պատասխանատվությունից։ Հ.Գ. Շնորհակալություն Չեսթերթոնին, Կլյուչևսկուն և Ռեմարկին, որոնց պատահական հանդիպած մտքերը դասավորվեցին այս գրառման մեջ»: Աղբյուրը` Միքայել Մինասյան |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
