Հայտնաբերված «Նիվա»-ն ևս մասնակից է եղել «Հաղթանակ» թաղամասի ողբերգական միջադեպին
![]() Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները տաք հետքերով պարզել են երեկ՝ մայիսի 30-ին «Հաղթանակ» թաղամասում՝ ժողովրդին հայտնի «4-րդ գյուղում», պարեկների կողմից հայտնաբերված «Նիվա» մակնիշի ավտոմեքենայի սեփականատիրոջ և դրա վրա տեղադրված կեղծ համարանիշի սեփականատիրոջ ինքնությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ համարանիշները պատկանում է «Hyundai Sonata» մակնիշի ավտոմեքենային և նշված «Նիվա»-ն կապ ունի «4-րդ գյուղում» տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի և մահվան ելքով վրաերթի հետ: Ավտոմեքենան տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք: Ոստիկաններն ու պարեկները պարզել են նաև ենթադրյալ «Նիվա»-ն վարած վարորդի ինքնությունը, ում փնտրում են: Երեկ՝ մայիսի 30-ին մարտաֆիլմ հիշեցնող վիճաբանություն-ծեծկռտուք և մահվան ելքով վրաերթ էր տեղի ունեցել Երևանում։ |

Պրիլուկիում հինգհարկանի շենքի վրա թևավոր հրթիռի հարվածից զոհվել է 20 մարդ
20600:42
Լեհաստանում քոլեջի ուսանողը դանակով հարձակվել է սովորողների վրա
292Երեկ, 15:30
Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում. կա 1 զոհ, 4 վիրավոր (տեսանյութ)
128Երեկ, 11:00
Սոչիի ափերի մոտ նավթատար է հրդեհվել (լուսանկար)
31206.10.2026, 22:06
Վանաձորում վարորդը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ, որը տեղում մահացել է
20906.10.2026, 22:00
Նեպալի իշխանություններն ավարտում են որոնողափրկարարական աշխատանքները. 5300 մարդ անհայտ կորած է
49006.10.2026, 21:25
