«Ոչ Ուկրաինան, ոչ գործընկերները չգիտեն Ռուսաստանի ծրագրերի մասին. սա լուրջ չէ». Զելենսկի
![]() Մայիսի 31-ին՝ երեկոյան դրությամբ ո՛չ Ուկրաինան, ո՛չ էլ նրա գործընկերները հստակ տեղեկատվություն չունեն այն մասին, թե ինչ են ռուսները մտադիր առաջարկել Ստամբուլում կայանալիք բանակցություններում։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր երեկոյան ելույթի ժամանակ։ «Այս պահին հստակ տեղեկատվություն չկա այն մասին, թե ինչով են ռուսները գնում Ստամբուլ։ Մենք դա չունենք, Թուրքիան դա չունի, Միացյալ Նահանգները նույնպես դա չունի, և ոչ էլ մյուս գործընկերները։ Եվ մինչ այժմ սա այնքան էլ լուրջ չի թվում»,- ասել է Զելենսկին։ Նա նշել է, որ Ուկրաինան պատրաստվում է նոր դիվանագիտական քայլերի՝ Եվրոպայի և Միացյալ Նահանգների գործընկերների հետ միասին. «Մենք ամեն օր կապի մեջ ենք բոլոր նրանց հետ, ովքեր կարող են դիվանագիտությունը իմաստալից դարձնել»։ «Իհարկե, աշխարհում բոլորը ցանկանում են, որ դիվանագիտությունը գործի և իրական հրադադար լինի։ Բոլորը ցանկանում են, որ Ռուսաստանը դադարի դիվանագիտությամբ խաղալուց և ավարտի պատերազմը։ Բոլորը ցանկանում են լուրջ խաղաղություն, և Ռուսաստանը պետք է գնա դրան։ Հանդիպումների օրակարգը հենց սա պետք է լինի։ Մենք ներկայացրել ենք մեր օրակարգը։ Հուսով ենք, որ ամերիկյան կողմը վճռական կլինի պատժամիջոցների հարցում՝ աշխարհին օգնելու համար», - կարծում է Ուկրաինայի նախագահը։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
