ՆԱՏՕ-ն և Ռուսաստանը միաժամանակ զորավարժություններ կանցկացնեն Բալթիկ ծովում
![]() Հաջորդ շաբաթ Բալթիկ ծովում նախատեսված՝ Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի երկրների զորավարժությունները որոշակի փուլում կանցկացվեն միաժամանակ, ինչը կարող է սրել իրավիճակը։ Այս մասին հաղորդում է Bild թերթը։ Հունիսի 3-ին կսկսվեն ՆԱՏՕ-ի Baltops-2025 ռազմածովային զորավարժությունները, որոնք Բալթիկ ծովում անցկացվում են 1972 թվականից։ «Այս անգամ ՆԱՏՕ-ն միայնակ չի լինի», - նշել է թերթը՝ հիշեցնելով, որ երեքշաբթի օրվանից «Ռուսաստանը տարածաշրջանում իր զորավարժություններն անցկացնում է սովորականից մեկ ամիս շուտ»։ Դրանց մասնակցում է «ավելի քան 20 ռազմանավ։ Ռուսաստանի Դաշնության և ՆԱՏՕ-ի ուժերը կարող են վտանգավոր կերպով մոտենալ», - կարծում է թերթի սյունակագիրը։ «Բալթիկ ծովում տեղի ունեցողը սպառնում է վերաճել ավելի լուրջ սրացման»,- զգուշացրել է անվտանգության փորձագետ և Բոննի համալսարանի (CASSIS) վերլուծական կենտրոնի ավագ գիտաշխատող Մորից Բրակեն՝ նշելով, որ «հնարավոր են սադրանքներ»։ Իր հերթին, Կիլի համալսարանի ռազմածովային ռազմավարության և անվտանգության ամբիոնի վարիչ Յոհաննես Պետերսը կարծում է, որ Ռուսաստանի Դաշնությունը «մանևրներ է օգտագործում հակառակ կողմի հետախուզման և հսկողության համար»։ Մայիսի 27-ին Բալթյան նավատորմի (ԲՖ) մամուլի ծառայությունը հայտնեց, որ նավատորմն սկսել է զորավարժություններ՝ բազաների պաշտպանության համար՝ Հյուսիսային նավատորմի ուժերի մի մասի ներգրավմամբ՝ Ավիատիեզերական ուժերի, Մոսկվայի և Լենինգրադի ռազմական օկրուգների աջակցությամբ։ |

Ռուսաստանը և Ուկրաինան փոխանակել են զոհերի մարմիններ
7818:25
Մասիսի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
9118:12
«Ինտենսիվորեն կրթվեք, որ բանտից ու կալանքից չվախենաք»․ Զարուհի Մուրադյան
8317:06
«Հայաստանի քաղաքացի մահմեդականների թիվը 515 է»․ Թաթուլ Հակոբյան
10317:00
«Կասեցվել է «պանիր «Սուլուգունի»» արտադրատեսակի արտադրությունը». ՍԱՏՄ
8916:48
Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
8616:42
