«Հարավային Կովկասն ունի տարածաշրջանային օազիս դառնալու ներուժ»․ Կավելաշվիլի
![]() Հարավային Կովկասի տարածաշրջանն ունի օազիս դառնալու ներուժ։ Այս մասին Վրաստանի նախագահ Միխայիլ Կավելաշվիլին հայտարարել է Վրաստանի Հանրային հեռուստատեսության եթերում։ Նա գոհունակություն է հայտնել հարևան պետությունների ղեկավարների հետ կայացած հանդիպումների արդյունքներից։ «Իմ առաջին այցը Ադրբեջան էր, ապա՝ Հայաստան։ Այս հանդիպումների ընթացքում հաստատվեց տարածաշրջանի պետությունների առաջնահերթությունը խաղաղության նկատմամբ։ Հայաստանը նույնպես տեսավ այն ռեսուրսը, որն ունի Հարավային Կովկասը։ Նրանց համար նաև ակնհայտ դարձավ, թե ինչ հնարավորություններ կան, որպեսզի Հարավային Կովկասում խաղաղությունը դառնա առաջնահերթություն։ Իհարկե, բոլոր խոշոր պետությունների շահերը կդրսևորվեն, բայց Հարավային Կովկասն ունի տարածաշրջանային օազիս դառնալու ներուժ», - ասել է Վրաստանի նախագահը։ Նա կոչ է արել տարածաշրջանը դիտարկել ոչ թե որպես հակամարտությունների առարկա, այլ որպես մի վայր, որտեղ բոլորը շարժվում են դեպի հարաբերությունների կարգավորում։ «Այս ռեսուրսը հասանելի է», - նշել է Կավելաշվիլին։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
