Ուկրաինայի Սումիի մարզում 213 բնակավայր տարհանվում է
![]() Ուկրաինայի Սումի մարզի իշխանությունները քաղաքացիների պարտադիր տարհանում են իրականացնում ևս 11 բնակավայրերում։ ՌԲԿ-ի հաղորդմամբ այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է տարածաշրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Գրիգորովը։ Խոսքը վերաբերում է Վորոբյովկայի, Շտանովկայի, Վորոնովկայի, Յանչենկոյի, Ցիմբալովկայի, Շկուրատովկայի, Կրովնոյեի, Նիկոլաևկայի, Ռուդնովկայի, Սպասկոյեի և Կապիտանիովկայի գյուղերի մասին: Գրիգորովը հայտնել է, որ պարտադիր տարհանման ենթակա է ընդհանուր առմամբ 213 բնակավայր, հավելելով, որ գոտին ընդլայնվել է հրետակոծության պատճառով: «Բոլոր նրանց, ովքեր օգնության կարիք ունեն, տրամադրվում է տրանսպորտ, մարդասիրական օգնություն, ժամանակավոր կացարան և սոցիալական վճարումներ», - գրել է նա: Մեկ շաբաթ առաջ տարհանում էր հայտարարվել Ռուսաստանին սահմանակից 200 բնակավայրերում, որտեղ ապրում է ավելի քան 4000 մարդ: Գրիգորովի խոսքով՝ այդ պահին բնակչության ավելի քան 60%-ը լքել էր այն: |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
