Ղազախստանը չի պլանավորում միանալ BRICS-ին
![]() Ղազախստանը չի պլանավորում միանալ BRICS-ին, «Ալ Ջազիրա»-ին տված հարցազրույցում ասել է հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։ Տոկաևը նշել է, որ հարցը վերաբերում է լիիրավ անդամակցության օգտակարությանը և ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ BRICS-ը «չունի կանոնադրություն, քարտուղարություն, ծրագրեր»։ «Տեսնենք, թե որքանով արդյունավետ կլինի BRICS-ը՝ որպես միջազգային կազմակերպություն։ Առայժմ Ղազախստանը կմնա դիտորդի կարգավիճակում, իսկ հետո ժամանակը ցույց կտա»,- եզրափակել է նա։ Ղազախստանը BRICS-ի գործընկեր է դարձել 2025 թվականի հունվարի 1-ին։ Կազմակերպությունն ինքնին ստեղծվել է 2006 թվականին և այժմ ներառում է Ռուսաստանը, Բրազիլիան, Հնդկաստանը, Չինաստանը, Հարավային Աֆրիկան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Իրանը, Եգիպտոսը, Եթովպիան և Ինդոնեզիան։ Փետրվարից BRICS-ը դադարեցրել է նոր անդամների ընդունումը՝ դա բացատրելով մասնակիցների թվի աճի հետ կապված առաջացած «ինստիտուցիոնալ խնդիրներով»։ |

Ռուսաստանը և Ուկրաինան փոխանակել են զոհերի մարմիններ
7818:25
Մասիսի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
9118:12
«Ինտենսիվորեն կրթվեք, որ բանտից ու կալանքից չվախենաք»․ Զարուհի Մուրադյան
8317:06
«Հայաստանի քաղաքացի մահմեդականների թիվը 515 է»․ Թաթուլ Հակոբյան
10317:00
«Կասեցվել է «պանիր «Սուլուգունի»» արտադրատեսակի արտադրությունը». ՍԱՏՄ
8916:48
Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
8616:42
