«Վաշինգթոնը պատրաստ է կանխել ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի ՌԴ-ի սահմաններ»․ Քելլոգ
![]() ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Քիթ Քելլոգը հիշեցրել է, որ Միացյալ Նահանգները բազմիցս հայտարարել է, որ Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին քննարկման ենթակա չէ։ Նրա խոսքով՝ Վաշինգտոնը պատրաստ է կանխել դաշինքի ընդլայնումը դեպի Ռուսաստանի սահմաններ։ Ռուսաստանի մտահոգությունները Հյուսիսատլանտյան դաշինքի արևելք ընդլայնման վերաբերյալ արդարացված են, ABC-ին ասել է նա․ «Սա արդարացի մտահոգություն է։ Մենք բազմիցս ասել ենք, որ Ուկրաինայի անդամակցության հարցը ՆԱՏՕ-ին քննարկման ենթակա չէ», - ասել է Քելլոգը։ Այս դիրքորոշմանն է ոչ միայն Միացյալ Նահանգները, այլև դաշինքի առնվազն չորս այլ անդամներ, նշել է Քելլոգը։ Նա հիշեցրել է, որ նոր անդամ ընդունելու համար անհրաժեշտ է բոլոր 32 երկրների հավանությունը։ «Մենք տեսել ենք, թե ինչպես են այլ երկրներ ասում, որ մենք այդքան էլ վստահ չենք այս հարցում», - հավելել է հատուկ դեսպանորդը։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
