«Իրանը և ԱՄՆ-ն դեռ հեռու են միջուկային ծրագրի շուրջ համաձայնագրի կնքումից»․ Արաղչի
![]() Իրանը և Միացյալ Նահանգները դեռևս հեռու են Իրանի միջուկային ծրագրի շուրջ տարաձայնությունները լուծելու համար համաձայնագրի կնքումից, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության ղեկավար Աբբաս Արաղչին։ «ԶԼՄ-ները շահարկում են Իրանի և Միացյալ Նահանգների միջև առաջիկա համաձայնագրի մասին: Ես չեմ կարող ասել, որ այն ձեռք է բերվել: Իրանը անկեղծորեն ձգտում է դիվանագիտական կարգավորման, որը կբավարարի բոլոր կողմերի շահերը: Սակայն այս նպատակին հասնելու համար անհրաժեշտ է համաձայնագիր, որը լիովին կվերացնի բոլոր պատժամիջոցները և կպահպանի Իրանի իրավունքները խաղաղ միջուկային էներգիայի, այդ թվում՝ ուրանի հարստացման վերաբերյալ: Համաձայնագրի ճանապարհը ոչ թե լրատվամիջոցների, այլ բանակցությունների միջոցով է», - գրել է Արաղչին X-ում։ Ավելի վաղ CNN-ը և մի շարք այլ արևմտյան լրատվամիջոցներ հաղորդել էին, որ Վաշինգտոնը և Թեհրանը կարող են մոտ ապագայում համաձայնագիր կնքել միջուկային էներգիայի վերաբերյալ։ Չորեքշաբթի օրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նույնպես հայտարարել է, որ իր վարչակազմը «շատ մոտ է Իրանի միջուկային խնդրի լուծմանը» և կոչ է արել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին չհարվածել Իրանին։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
