Իսրայելն ընդունում է Ուիթքոֆի` Գազայի հարցի կարգավորման նոր առաջարկը
![]() Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Գազայի հատվածում արմատականների կողմից պատանդների ընտանիքների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ հրեական պետությունը ընդունում է ԱՄՆ-ի նախագահի դեսպան Սթիվեն Ուիթքոֆի նոր ծրագիրը՝ անկլավում հրադադարի և պատանդների ազատ արձակման վերաբերյալ։ «Իսրայելն ընդունում է Ուիթքոֆի նոր ծրագիրը»,- ասել է Նեթանյահուն։ Վարչապետի հայտարարությունները մեջբերել է Ynet պորտալը։ Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյան պորտալին ասել է, որ «հրապարակումներին հակառակ», վերջին օրերին ներկայացված կարգավորման առաջարկը «չի սահմանում Իսրայելի ուժերի տեղակայման նոր գիծ» Գազայի հատվածում, ինչպես նաև չի սահմանում «հրադադարի շրջանակներում [Գազայի հատվածում] մարդասիրական օգնության բաշխման կարգը»։ Հինգշաբթի օրը ավելի վաղ Ynet-ը հայտնել էր, որ Ուիթքոֆի՝ Գազայի գոտու կարգավորման նոր առաջարկը ենթադրում է անկլավում անհապաղ հրադադար 60 օրով և առաջին շաբաթվա ընթացքում 10 պատանդների ազատ արձակում՝ երկու փուլով։ Դրա համաձայն՝ հրադադարի առաջին 7 օրերի ընթացքում ՀԱՄԱՍ-ը պետք է Իսրայելին հանձնի նաև 18 մահացած պատանդների մարմինները։ Դրա դիմաց իսրայելական կողմը ազատ կարձակի պաղեստինցի գերիներին՝ համաձայն նախկինում հաստատված ցուցակների։ Բացի այդ, ըստ Ynet-ի, ծրագիրը նախատեսում է, որ 60-օրյա հրադադարի ընթացքում բանակցություններ կանցկացվեն Գազայի հատվածում պատերազմը դադարեցնելու համար։ Այս հարցի շուրջ կողմերի համաձայնության գալուց հետո մնացած պատանդները կազատ արձակվեն, հակառակ դեպքում, ըստ պորտալի, Իսրայելը կկարողանա վերսկսել ռազմական գործողությունները Գազայի հատվածում։ Բացի այդ, որ հնարավոր կլինի երկարաձգել հրադադարը և բանակցություններ վարել պատերազմը դադարեցնելու համար՝ լրացուցիչ պատանդների ազատ արձակման դիմաց։ Ըստ պորտալի՝ Իսրայելը Ուիթքոֆի նոր առաջարկն ստացել է մայիսի 29-ի գիշերը։ Իսրայելական կողմի տվյալներով՝ արմատականները Գազայի հատվածում շարունակում են պահել 58 պատանդի, որոնցից 20-ը ողջ են։ |

«Հայությունն ի վիճակի չեղավ մի տեր ստեղծել, որ պետությունն իրենը համարեր». Համլետ Պետրոսյան
8100:00
«Հայոց կաթողիկոսի աթոռն զբաղեցնողի եղբայրը միջազգային գործակալ է, որը...». նախագահողն ընդհատեց ՔՊ-ականի ելույթը ԵԽԽվ-ում (տեսանյութ)
92Երեկ, 23:54
FAF-ի անդամները պարզել են Ալբերտ Հովհաննիսյանի նկարով պաստառ
100Երեկ, 23:42
Ծաղկաձորի ավագանու ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Նարեկ Հարությունյանը
81Երեկ, 23:18
Եմենում հայտարարվել է ընդհանուր զորահավաք՝ ընդդեմ հուսիների
178Երեկ, 22:49
Վարշամ Սարգսյանը կգլխավորի ՔՊ-ի ցուցակը Արմավիրի ավագանու ընտրություններում
103Երեկ, 22:36
