ՀԱՄԱՍ-ը գնդակահարել է սննդի պահեստ ներխուժող 5 պաղեստինցիների
![]() Ալ-Մաղազի ճամբարում ՀԱՄԱՍ-ի զինյալները գնդակահարել են հինգ պաղեստինցիների, որոնք փորձում էին ներխուժել մարդասիրական օգնության պահեստ։ Ավելի վաղ, CNN-ի փոխանցմամբ, հաղորդվել էր, որ հարյուրավոր քաղցած պաղեստինցիներ ներխուժել են ՄԱԿ-ի Համաշխարհային պարենային ծրագրին պատկանող պահեստ։ The Guardian-ը հաղորդում է, որ ՀԱՄԱՍ-ը համակարգված կերպով խլում է օգնությունը և վաճառում այն բարձր գներով, ինչը դժգոհություն է առաջացնում բնակչության շրջանում։ Երկարատև ընդմիջումից հետո ամերիկյան Գազայի մարդասիրական հիմնադրամը վերսկսել է սննդի բաշխումը՝ Իսրայելի պաշտպանության բանակի և մասնավոր անվտանգության ընկերությունների աջակցությամբ։ ՄԱԿ-ը չի մասնակցում գործողությանը. Իսրայելը նրան մեղադրում է ՀԱՄԱՍ-ի հետ համագործակցելու մեջ։ Ի պատասխան՝ ՀԱՄԱՍ-ը կոչ է արել բոյկոտել բաշխման կետերը՝ նշելով. «Մեր ժողովուրդը կդիմանա սովին, բայց ձեռք չի մեկնի օկուպանտին»։ Այնուամենայնիվ, շատ պաղեստինցիներ գիշերը գալիս են օգնության կետեր՝ չնայած սպառնալիքներին։ Սոցիալական ցանցերում շրջանառվում են տեսանյութեր, որոնցում բնակիչները շնորհակալություն են հայտնում Միացյալ Նահանգներին աջակցության համար։ |

«25 տարի բռնաբարես քո իսկ վաստակը այնպես, որ վերջում քեզ համոզեն, որ այդ ամենը խաբկա՞նք էր». Գեղամ Օհանյան
11500:48
«Եկեղեցին ոչ միայն իրավունք ունի, այլև ՊԱՐՏԱՎՈՐ Է բարձրացնել իր ձայնը». Մհեր Հակոբյան
106Երեկ, 23:54
«Սուրեն Պապիկյա՛ն, փորձենք խոսել ոչ թե գնահատականներով, այլ փաստերով ու թվերով». Մարիաննա Ղահրամանյան (տեսանյութ)
109Երեկ, 23:18
«Ինչու է Մերցը խոսում Գերմանիայի մասնատում թույլ չտալու մասին». Հակոբ Բադալյան
119Երեկ, 22:48
«Բագրատ Սրբազանի դեմ իշխանության ապօրինի գործողությունները բազմաշերտ են». Տիգրան Աբրահամյան
100Երեկ, 22:36
«Որպեսզի եվրոինտեգրվենք, պետք է աշխարհագրություն փոխենք». Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
128Երեկ, 22:06
