«Թուրքիան ակնկալում է, որ Իրանը կաջակցի Զանգեզուրի միջանցքի հետ կապված քայլերին»․ Էրդողան
![]() Թուրքիան ցանկանում է, որ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացը հնարավորինս շուտ ավարտվի։ Այս մասին հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ «Մենք գոհունակությամբ ողջունում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռնարկված քայլերը։ Խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ համաձայնությունը համարում ենք կայունության ճանապարհին նշանակալի առաջընթաց։ Ցանկանում ենք, որ այս գործընթացն ավարտվի որքան հնարավոր է շուտ»,- ասել է Թուրքիայի նախագահը։ «Մենք անցնում ենք Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման աստիճանական գործընթացով։ Մենք կտեսնենք, որ մեր երկրները կշահեն դրանից», ասել է Թուրքիայի նախագահը՝ հույս է հայտնելով, որ Իրանը նույնպես կօգնի այդ հարցում։ «Թուրքիան ակնկալում է, որ Իրանը կաջակցի Զանգեզուրի միջանցքի հետ կապված այն քայլերին, որոնք կնպաստեն տարածաշրջանում խաղաղությանը, կայունությանը և զարգացմանը»,- ասել է Էրդողանը։ |

«Անհրաժեշտ է պարզաբանել՝ որ պետությունում է գրանցվելու TRIPP զարգացման ընկերությունը»․ Գոհար Մելոյան
7001:06
«Իրանում մեծ է ԱՄՆ կողմից հարձակման վտանգի սպասումը»․ Նաիրի Հոխիկյան
77Երեկ, 23:30
Սպիտակ տունը Գրենլանդիային առաջարկել է ընտրություն կատարել ԱՄՆ-ի և Չինաստանի ու Ռուսաստանի միջև (լուսանկար)
138Երեկ, 23:26
«Ուզում է պահել իր իշխանությունը, և այլ տարբերակ չի տեսնում, քան կաշառք բաժանելը»․ Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)
65Երեկ, 23:12
«Եթե Իրանի հետ սահմանը փակվի, մեր վիճակը ողբալի կլինի»․ Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
71Երեկ, 22:48
«Ահաբեկիչներին պետք էր օգտագործել բոլոր գերիներին վերադարձնելու համար»․ Արման Թաթոյան (տեսանյութ)
83Երեկ, 22:30
