Մերցը հնարավոր է համարել Ուկրաինային Taurus հրթիռների մատակարարումը
![]() Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը ZDF հեռուստաալիքին տված հարցազրույցում հնարավոր է համարել Ուկրաինային Taurus հեռահար թևավոր հրթիռների մատակարարումը։ «Իհարկե, դա հնարավոր է», - պատասխանել է նա Կիևին զենքի հնարավոր մատակարարման վերաբերյալ հարցին։ «Մենք միշտ ասել ենք, ես ինքս եմ ասել, որ Taurus-ը Ուկրաինայում զինվորական անձնակազմի համար ամիսներ տևող մարզում է պահանջում, և եթե մենք այն մատակարարենք վեց ամսից կամ մեկ տարուց, այսօր դա Ուկրաինային չի օգնի», - հավելել է Մերցը։ Չորեքշաբթի Գերմանիա կատարած այցից հետո Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Կիևը և Բեռլինն աշխատում են Taurus-ի մատակարարման հարցի շուրջ, բայց հրաժարվել է մանրամասներ հայտնել։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել էր, որ Մոսկվան գերմանական Taurus հրթիռների կողմից ռուսական ցանկացած թիրախին հարվածը կդիտարկի որպես Կիևի կողմից Բեռլինի մասնակցություն ռազմական գործողություններին։ |

«ԱԺ նիստի կարմիր թելը և կարմիր մթնոլորտը». Վլադիմիր Մարտիրոսյան
4103:06
«Իմ պայմանները՝ վարչապետին». Անի Սամսոնյան
8302:06
«Բռնաճնշումների նոր փուլ է սպասվում». Տիգրան Աբրահամյան
10701:06
«Մավրը արեց իր գործը, Մավրը փորձում է հեռանալ». Հրայր Կամենդատյան
8700:42
«Ռուսական լրատվամիջոցները և Պուտինի «դիվանագիտական հաղթանակը»». Դավիթ Այվազյան
117Երեկ, 22:18
«Можно, но деньги-вперед!»: Լևոն Զուրաբյանի պատասխանը՝ Նիկոլ Փաշինյանի առաջարկին
126Երեկ, 21:36
