«Իմ լիազորությունների ժամկետն ավարտվում է»․ Մասկ
![]() ԱՄՆ կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE) ղեկավար Իլոն Մասկը հայտարարել է, որ ԱՄՆ վարչակազմում իր լիազորությունների ժամկետն ավարտվում է։ «Քանի որ իմ՝ որպես կառավարության հատուկ աշխատակցի ժամկետը մոտենում է ավարտին, կցանկանայի շնորհակալություն հայտնել նախագահ Դոնալդ Թրամփին, ով ինձ հնարավորություն տվեց աշխատել անարդյունավետ ծախսերը կրճատելու ուղղությամբ», - գրել է նա իր X սոցիալական ցանցում։ «Կառավարության արդյունավետության դեպարտամենտի գործառույթը ժամանակի ընթացքում միայն կամրապնդվի, քանի որ այն կդառնա կենսակերպ կառավարության բոլոր ճյուղերում», - հավելել է Մասկը։ Նախօրեին Մասկը CBS-ին հայտնել էր, որ հիասթափված է հարկերի և բյուջեի մասին Թրամփի «մեծ ու գեղեցիկ» օրենքից։ Նրա կարծիքով, օրենքը խաթարում է ծախսերը կրճատելու ջանքերը և կհանգեցնի բյուջեի դեֆիցիտի աճի։ Մասկը նշանակվել էր «կառավարության հատուկ աշխատակից»՝ 130 օր ժամկետով։ Եթե հաշվենք Թրամփի՝ հունվարի 20-ի երդմնակալությունից, ապա այս ժամկետը լրանում է մայիսի վերջին։ |

Ռուսաստանը և Ուկրաինան փոխանակել են զոհերի մարմիններ
7818:25
Մասիսի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
9118:12
«Ինտենսիվորեն կրթվեք, որ բանտից ու կալանքից չվախենաք»․ Զարուհի Մուրադյան
8317:06
«Հայաստանի քաղաքացի մահմեդականների թիվը 515 է»․ Թաթուլ Հակոբյան
10317:00
«Կասեցվել է «պանիր «Սուլուգունի»» արտադրատեսակի արտադրությունը». ՍԱՏՄ
8916:48
Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
8616:42
