«ԱՄՆ-ում դատարանն ապօրինի է ճանաչել Թրամփի սահմանած որոշ մաքսատուրքեր»․ #NYT
![]() ԱՄՆ Միջազգային առևտրի դատարանը որոշել է, որ նախագահ Դոնալդ Թրամփը չարաշահել է իր լիազորությունները, նրա կողմից սահմանված որոշ մաքսատուրքեր հայտարարվել են անօրինական, հաղորդում է The New York Times-ը։ Դատավորներն արգելափակել են Չինաստանի և ԱՄՆ այլ առևտրային գործընկերների նկատմամբ որոշ մաքսատուրքեր սահմանելու վերաբերյալ Թրամփի որոշումը։ Նախագահը կիրառել էր 1977 թվականի՝ տնտեսական արտակարգ իրավիճակների մասին դաշնային օրենքը՝ Կանադայի, Մեքսիկայի, Չինաստանի և մի շարք երկրների նկատմամբ որոշ մաքսատուրքեր կիրառելիս, որոնք Թրամփը հայտարարել էր մարտին, ապա՝ ապրիլին հետաձգել։ Օրենքը վերապահում չի անում, որ մաքսատուրքերը կարող են օգտագործվել որպես նախագահի համար հասանելի գործիք Միացյալ Նահանգները տնտեսական սպառնալիքներից պաշտպանելու համար, բայց Թրամփը, այնուամենայնիվ, օգտագործել է դրանք։ Հայցվորները պնդում էին, որ նախագահի ռազմավարությունը գերազանցել է իր լիազորությունները, ինչը հանգեցրել է համաշխարհային առևտրային պատերազմի, որը ԱՄՆ-ին հսկայական ֆինանսական վնասներ է պատճառել։ Դատարանը համաձայնել է նրանց փաստարկների հետ՝ որոշելով, որ Թրամփը լիազորություն չուներ օգտագործել օրենքը՝ մաքսատուրքեր սահմանելու համար։ |

«Հայությունն ի վիճակի չեղավ մի տեր ստեղծել, որ պետությունն իրենը համարեր». Համլետ Պետրոսյան
8100:00
«Հայոց կաթողիկոսի աթոռն զբաղեցնողի եղբայրը միջազգային գործակալ է, որը...». նախագահողն ընդհատեց ՔՊ-ականի ելույթը ԵԽԽվ-ում (տեսանյութ)
92Երեկ, 23:54
FAF-ի անդամները պարզել են Ալբերտ Հովհաննիսյանի նկարով պաստառ
100Երեկ, 23:42
Ծաղկաձորի ավագանու ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Նարեկ Հարությունյանը
81Երեկ, 23:18
Եմենում հայտարարվել է ընդհանուր զորահավաք՝ ընդդեմ հուսիների
178Երեկ, 22:49
Վարշամ Սարգսյանը կգլխավորի ՔՊ-ի ցուցակը Արմավիրի ավագանու ընտրություններում
103Երեկ, 22:36
