Ռուբիոն և Լավրովը հեռախոսազրույց են ունեցել
![]() ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Մոսկվային կոչ է արել շարունակել երկխոսությունը Կիևի հետ։ Այս մասին նա հայտնել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույցի ժամանակ, ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի կողմից տարածված մամուլի հաղորդագրության մեջ։ «Պետքարտուղար Մարկո Ռուբիոն զրույց է ունեցել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։ Պետքարտուղարը ողջունել է անցյալ շաբաթ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև «1000-ը՝ 1000-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակումը։ Նա նաև վերահաստատել է Ուկրաինայի հետ կառուցողական և բարեխիղճ երկխոսության վերաբերյալ նախագահ Թրամփի կոչերը՝ որպես հակամարտությունը վերջ տալու միակ միջոց», - ասվում է հայտարարության մեջ։ Միաժամանակ ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ նշվում է, որ Լավրովը Ռուբիոյին տեղեկացրել է, որ Մոսկվան պատրաստում է կոնկրետ առաջարկներ Կիևի հետ Ստամբուլում կայանալիք ուղիղ բանակցությունների հաջորդ փուլի համար։ Գերատեսչության փոխանցմամբ՝ Ռուբիոն ընդգծել է Դոնալդ Թրամփի՝ հակամարտության շուտափույթ կարգավորման ցանկությունը և հայտնել Վաշինգթոնի պատրաստակամությունը՝ նպաստելու կողմերի դիրքորոշումների մերձեցմանը։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
