«Ռուսական կողմը Կիևից ստացել է հրադադարի առաջարկներ պարունակող հուշագիրը»․ Ումերով
![]() Ռուսական կողմը Կիևից ստացել է հրադադարի առաջարկներ պարունակող հուշագիրը և այժմ պետք է ներկայացնի իր պատասխան փաստաթուղթը՝ առնվազն չորս օրվա ընթացքում։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը։ «Մենք հաստատում ենք Ուկրաինայի պատրաստակամությունը՝ լիակատար և անվերապահ հրադադարի և հետագա դիվանագիտական աշխատանքների հարցում։ Մենք դեմ չենք ռուսների հետ հանդիպումներին և սպասում ենք նրանց հուշագրին, որպեսզի հանդիպումը դատարկ չլինի և իսկապես կարողանա մոտեցնել պատերազմի ավարտը», - Ֆեյսբուքում գրել է Ումերովը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտնել էր, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների 2-րդ փուլը տեղի կունենա հունիսի 2-ին՝ Ստամբուլում։ Բանակցությունների նախորդ փուլին՝ մայիսի 16-ին կողմերը պայմանավորվել էին ներկայացնել հակամարտության լուծման իրենց տեսլականը, հրադադարի առաջարկներն ու պայմանները։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
