Նեթանյահուն հայտարարել է Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի առաջնորդի ոչնչացման մասին
1417
Չորեքշաբթի, 28 մայիսի, 2025 թ., 18:40
![]() Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ իսրայելցի զինվորականները վերացրել են Գազայի հատվածում պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման առաջնորդ Մոհամմեդ Սինվարին։ «Մենք հասել ենք Համասի կառավարման կարողությունը վերացնելու շրջադարձային կետին։ Մենք վերացրել ենք Մոհամմեդ Սինվարին»,- ասել է Նեթանյահուն Քնեսեթում ունեցած ելույթի ժամանակ։ Նրա հայտարարությունները մեջբերել է N12 հեռուստաալիքը։ Մայիսի 13-ին Իսրայելի պաշտպանության ուժերը հայտնել են, որ հարված են հասցրել Խան Յունիսի Եվրոպական հիվանդանոցի տակ գտնվող ստորգետնյա շտաբին։ Հարձակման թիրախը, ենթադրաբար, Մոհամմեդ Սինվարն էր, որը ղեկավարում էր ՀԱՄԱՍ-ը Գազայի հատվածում և շարժման ռազմական թևը՝ Իզեդին ալ-Քասամի բրիգադները, հաղորդել է իսրայելական պետական հեռարձակող Kan-ը։ |

Ռուսաստանը և Ուկրաինան փոխանակել են զոհերի մարմիններ
7818:25
Մասիսի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
9118:12
«Ինտենսիվորեն կրթվեք, որ բանտից ու կալանքից չվախենաք»․ Զարուհի Մուրադյան
8317:06
«Հայաստանի քաղաքացի մահմեդականների թիվը 515 է»․ Թաթուլ Հակոբյան
10317:00
«Կասեցվել է «պանիր «Սուլուգունի»» արտադրատեսակի արտադրությունը». ՍԱՏՄ
8916:48
Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
8616:42
