«ՌԴ-ն ցանկանում է ԵԱՏՄ-ի ընդլայնում՝ ի հաշիվ մեծ թվով միգրանտներ ուղարկող երկրների»․ Օվերչուկ
![]() Ռուսաստանը նպատակահարմար է համարում Եվրասիական տնտեսական միության ընդլայնումը՝ ի հաշիվ այն պետությունների, որոնք ամենամեծ թվով աշխատանքային միգրանտներն են ուղարկում, «Российской газета»-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «ԵԱՏՄ անդամ-պետությունների քաղաքացիների նկատմամբ ոչ խտրական վերաբերմունքն ավելի լավ պայմաններ է ստեղծում այդ մարդկանց՝ մեր հասարակության մեջ ինտեգրման համար․․․ Սա մեծապես բացատրում է, թե ինչու մենք կցանկանայինք ընդլայնել ԵԱՏՄ-ն՝ ի հաշիվ այն երկրների, որոնք մեզ մոտ են ուղարկում ամենամեծ թվով աշխատանքային միգրանտներին»,- բացատրել է Օվերչուկը։ Նա հիշեցրել է, որ «ԵԱՏՄ օրենսդրությունը թույլ է տալիս թեթևացնել երկրների միջև աշխատուժի տեղաշարժի հետ կապված լարվածությունը․ այն թույլ է տալիս իրենց երկրներից դուրս աշխատող Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի քաղաքացիներին օգտվել նույն իրավունքներից, ինչ տեղացիները»,- ասել է Օվերչուկը։ Բացի այդ, «նրանց անձնական եկամուտներից գանձվում են նույն հարկերը», պարզաբանել է ՌԴ փոխվարչապետը։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
