«Շուտով կհայտարարվի ՌԴ-Ուկրաինա բանակցությունների նոր փուլի մասին»․ Լավրով
![]() Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների նոր փուլի մասին շուտով կհայտարարվի։ Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Երբ մայիսի 16-ին Ստամբուլում վերսկսվեցին բանակցությունները, մենք պնդում էինք այս բոլոր խտրական օրենքների վերացումը և կշարունակենք դա անել ուղիղ բանակցությունների հաջորդ փուլում, որի մասին կհայտարարենք մոտ ապագայում»,- ասել է Լավրովը։ Նախարարը նշել է, որ Մոսկվան միշտ՝ հատուկ գործողությունից տարիներ առաջ և դրանից հետո, Կիևին ներկայացրել է և շարունակում է նարկայացնել խնդիրները երկխոսության և դիվանագիտության միջոցով լուծելու առաջարկներ։ Նրա խոսքով՝ խնդիրները գնալով ավելի լուրջ են դառնում։ Մայիսի 22-ին Լավրովը «դրական ազդանշան» է անվանել այն փաստը, որ ռուս-ուկրաինական ուղիղ բանակցությունների երկրորդ փուլը կկայանա։ Այդ ժամանակ նախարարը նշել էր, որ նոր հանդիպումների վերաբերյալ դեռևս մանրամասներ չկան, և որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև Վատիկանում բանակցությունների գաղափարն «անիրատեսական» է։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
