Մեդվեդևը Թրամփին սպառնացել է 3-րդ համաշխարհայինով, Քելոգն արձագանքել է
![]() ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությանը, ով ավելի վաղ քննադատել էր Վլադիմիր Պուտինին՝ ասելով, որ «նա կրակի հետ է խաղում, և Ռուսաստանի հետ շատ վատ բաներ կկատարվեն»։ Մեդվեդևը Թրամփին սպառնացել է Երրորդ համաշխարհային պատերազմով։ «Ինչ վերաբերում է Թրամփի խոսքերին, որ Պուտինը «կրակի հետ է խաղում», և «Ռուսաստանի հետ կարող են շատ վատ բաներ» պատահել, ես գիտեմ միայն մեկ ՇԱՏ ՎԱՏ բան՝ Երրորդ համաշխարհային պատերազմը։ Հուսով եմ՝ Թրամփը հասկանում է սա», - X-ում գրել է Մեդվեդևը։ Ի պատասխան՝ Ուկրաինայի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելոգն ասել է, որ պատերազմի մասին վախեր սերմանելը «Մեդվեդևի կողմից անհաջող և անպատասխանատու մեկնաբանություն է, որը հարիր չէ համաշխարհային տերությանը»։ «Նախագահ Թրամփն աշխատում է դադարեցնել այս պատերազմը և վերջ դնել սպանություններին։ Մենք ակնկալում ենք ստանալ Ռուսաստանի հուշագիրը (համաձայնագրի պայմանները), որը դուք խոստացել էիք մեկ շաբաթ առաջ։ Դադարեցրե՛ք կրակը հիմա»,- ասել է Քելոգը։ |

«Անհրաժեշտ է պարզաբանել՝ որ պետությունում է գրանցվելու TRIPP զարգացման ընկերությունը»․ Գոհար Մելոյան
7001:06
«Իրանում մեծ է ԱՄՆ կողմից հարձակման վտանգի սպասումը»․ Նաիրի Հոխիկյան
77Երեկ, 23:30
Սպիտակ տունը Գրենլանդիային առաջարկել է ընտրություն կատարել ԱՄՆ-ի և Չինաստանի ու Ռուսաստանի միջև (լուսանկար)
138Երեկ, 23:26
«Ուզում է պահել իր իշխանությունը, և այլ տարբերակ չի տեսնում, քան կաշառք բաժանելը»․ Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)
65Երեկ, 23:12
«Եթե Իրանի հետ սահմանը փակվի, մեր վիճակը ողբալի կլինի»․ Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
71Երեկ, 22:48
«Ահաբեկիչներին պետք էր օգտագործել բոլոր գերիներին վերադարձնելու համար»․ Արման Թաթոյան (տեսանյութ)
83Երեկ, 22:30
