Առաջին անգամ ուղիղ բանակցություններ են ընթանում Իսրայելի և Սիրիայի միջև
![]() Իսրայելն ու Սիրիան անմիջական կապի մեջ են և վերջին շաբաթներին հանդիպումներ են անցկացրել՝ ուղղված սահմանային տարածաշրջանում լարվածության նվազեցմանը և հակամարտությունների կանխարգելմանը։ Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Նշվում է, որ սիրիական կողմը ներկայացրել է Քունեյտրա նահանգի նահանգապետը և միաժամանակ՝ Իսրայելի հետ սահմանի մոտ գտնվող Աս-Սուվեյդա (հիմնականում դրուզներով բնակեցված) նահանգի անվտանգության համար պատասխանատու անձը։ Իսրայելական պատվիրակության մասին հայտնի է միայն այն, որ դրա կազմում կան անվտանգության աշխատակիցներ։ Աղբյուրները հայտնել են, որ երկու կողմերը մի քանի փուլով ուղիղ բանակցություններ են անցկացրել սահմանային շրջանում, այդ թվում՝ Իսրայելի կողմից վերահսկվող տարածքում։ Աղբյուրը նաև ընդգծում է, որ սրանք Սիրիայի և հրեական պետության ներկայացուցիչների միջև առաջին անմիջական շփումներն էին։ Նախկինում դրանք տեղի էին ունենում միայն միջնորդների միջոցով։ |

«Հայությունն ի վիճակի չեղավ մի տեր ստեղծել, որ պետությունն իրենը համարեր». Համլետ Պետրոսյան
8100:00
«Հայոց կաթողիկոսի աթոռն զբաղեցնողի եղբայրը միջազգային գործակալ է, որը...». նախագահողն ընդհատեց ՔՊ-ականի ելույթը ԵԽԽվ-ում (տեսանյութ)
92Երեկ, 23:54
FAF-ի անդամները պարզել են Ալբերտ Հովհաննիսյանի նկարով պաստառ
100Երեկ, 23:42
Ծաղկաձորի ավագանու ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Նարեկ Հարությունյանը
81Երեկ, 23:18
Եմենում հայտարարվել է ընդհանուր զորահավաք՝ ընդդեմ հուսիների
178Երեկ, 22:49
Վարշամ Սարգսյանը կգլխավորի ՔՊ-ի ցուցակը Արմավիրի ավագանու ընտրություններում
103Երեկ, 22:36
