Դոնալդ Թրամփը և Բենիամին Նեթանյահուն լարված հեռախոսազրույց են ունեցել
![]() ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հինգշաբթի՝ մայիսի 22-ին, լարված հեռախոսազրույց են ունեցել Իրանին դիմակայելու ուղիների վերաբերյալ, հաղորդում է Channel 12-ը։ Հեռուստաալիքի տեղեկատվությունը հակասում է նախկինում արված այն հայտարարություններին, որ նրանք միասնական դիրքորոշման են հասել Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ։ Հաղորդագրության համաձայն՝ զրույցի ընթացքում կողմերը չեն կարողացել լուծել այս հարցի շուրջ առկա տարաձայնությունները։ Թրամփը Նեթանյահուին ասել է, որ ցանկանում է դիվանագիտական լուծում իրանցիների հետ։ «Ես հավատում եմ լավ գործարք կնքելու իմ կարողությանը»,- ասել է ամերիկացի առաջնորդը։ Նա նաև ընդգծել է իր շահագրգռվածությունն այնպիսի համաձայնագրի կնքման հարցում, որը կծառայի երկու կողմերի շահերին։ Հեռուստաալիքի հաղորդմամբ՝ զրույցի տոնը հակասում էր նախկինում արված հայտարարություններին, որոնք ենթադրում էին, որ առաջնորդները դադարեցրել են իրենց հեռախոսազրույցը փոխըմբռնման հիման վրա։ |

Ռուսաստանը և Ուկրաինան փոխանակել են զոհերի մարմիններ
7818:25
Մասիսի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
9118:12
«Ինտենսիվորեն կրթվեք, որ բանտից ու կալանքից չվախենաք»․ Զարուհի Մուրադյան
8317:06
«Հայաստանի քաղաքացի մահմեդականների թիվը 515 է»․ Թաթուլ Հակոբյան
10317:00
«Կասեցվել է «պանիր «Սուլուգունի»» արտադրատեսակի արտադրությունը». ՍԱՏՄ
8916:48
Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
8616:42
