«Ապաշրջափակումը պետք է տեղի ունենա տարածաշրջանի երկրների ինքնիշխանության և իրավասության հիման վրա»․ Արմեն Գրիգորյան
![]() Խաղաղության գործընթացը շատ բաղադրիչներ ունի, դրանցից մեկը տնտեսական համագործակցությունն է տարածաշրջանի երկրների հետ։ Այս մասին հայտարարել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ Երևանում մեկնարկած «Երևանի երկխոսություն» միջազգային համաժողովի պանելային քննարկման ժամանակ։ Արմեն Գրիգորյանի խոսքով՝ տարածաշրջանի տնտեսական զարգացմանն ուղղված «Խաղաղության խաչմերուկ» նախագծի միջոցով Հայաստանը տարածաշրջանի երկրներին և միջազգային հանրությանը հնարավորություն է ընձեռում զարգացնել հարաբերությունները տնտեսության ոլորտում՝ օգուտ քաղելով այս նախագծից, որն ուղղված է տարածաշրջանի ապաշրջափակմանը։ «Մեզ համար խիստ կարևոր է այն հանգամանքը, որ ապաշրջափակումը պետք է տեղի ունենա տարածաշրջանի երկրների ինքնիշխանության և իրավասության հիման վրա, սա շատ կարևոր է խաղաղության գործընթացի համատեքստում», ասել է Արմեն Գրիգորյանը։ |

«Ալեքսանդրապոլի պայմանագիրը Հայաստանի փաստացի վիլայեթացման ամրագրումն էր»․ Էդուարդ Շարմազանով
15403:06
«Ամեն փոքր առիթով պետական մակարդակով տոնախմբություններ են կազմակերպում, իսկ նման հոբելյանն անցնում է աննկատ»․ Վահե Հովհաննիսյան
15302:06
«Փաշինյանը հակաիրավական թեզ է առաջ բերում»․ Արմեն Եղիազարյան
12700:36
«Վաշինգթոնը փոխում է խաղի կանոնները»․ Վահան Բաբայան
13000:12
«Ավինյանին փուռն ես տալիս, որ ի՞նչ անես, իր խաչը քոնից ծանր է»․ Արեգ Սավգուլյան (տեսանյութ)
127Երեկ, 23:54
«Արցախահայության սոցիալական պաշտպանությունը բարի կամքի դրսևորում չէ, պետության պարտականությունն է»․ Հակոբ Հակոբյան
114Երեկ, 23:30
