«ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը հզոր ուղերձ կլինի Եվրոպային»․ Ֆիցո
![]() Սլովակիան և Հայաստանը երկկողմ բարեկամական հարաբերություններ են զարգացնում և կիսում քրիստոնեական ընդհանուր ժառանգություն։ Այս մասին հայտարարել է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն՝ Երևանում մեկնարկած «Երևանի երկխոսություն» միջազգային համաժողովին։ Ֆիցոն ընդգծել է Սլովակիայի և ՀՀ-ի՝ առևտրի, միջուկային էներգիայի, պաշտպանության և տուրիզմի ոլորտներում համագործակցությունը և պատրաստակամություն հայտնել աջակցելու ՀՀ-ին՝ ԵՄ-ի հետ հարաբերություններում։ «Սլովակիան ողջունում է ՀՀ-ի և ԵՄ-ի սերտ հարաբերությունները։ Մեր երկիրը կշարունակի աջակցել Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությանը, որը բազմիցս ապացուցել է իր արդյունավետությունը»,- նշել է Ֆիցոն։ Անդրադառնալով ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական խաղաղության հասնելու գործընթացին՝ նշել է․ «ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը հզոր ուղերձ կլինի Եվրոպային, որ հակամարտությունները կարող են լուծվել դիվանագիտական երկխոսության միջոցով, և Սլովակիան պատրաստ է լիովին աջակցել այդ գործընթացին ուղղված ձեր ջանքերին»։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
