«Պուտինը լրիվ խելքը թռցրել է»․ Թրամփ
![]() ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դժգոհություն է հայտնել Ուկրաինայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի գործողություններից և հայտարարել, որ կդիտարկի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հնարավորությունը։ «Ես միշտ շատ լավ հարաբերություններ եմ ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, բայց նրա հետ ինչ-որ բան է պատահել։ Նա լրիվ խելքը թռցրել է։ Նա անտեղի շատ մարդկանց է սպանում, և խոսքը միայն զինվորականների մասին չէ։ Հրթիռներն ու ԱԹՍ-ներն առանց որևէ պատճառի գրոհում են Ուկրաինայի քաղաքները»,- գրել է Թրամփը՝ Truth Social սոցցանցում։ Թրամփը հայտարարել է, որ եթե Պուտինը փորձի զավթել ամբողջ Ուկրաինան, «դա կհանգեցնի Ռուսաստանի փլուզմանը»։ ԱՄՆ նախագահը քննադատել է նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն՝ ասելով, որ իր խոսելաձևով նա «իր երկրին օգուտ չի բերում»։ «Նրա ամեն ասածը խնդիրներ է ստեղծում, ինձ դա դուր չի գալիս, և լավ կլիներ, որ դրան վերջ տրվեր։ Սա պատերազմ է, որը երբեք չէր սկսվի, եթե ես նախագահ լինեի։ Սա Զելենսկու, Պուտինի և Բայդենի պատերազմն է, այլ ոչ թե Թրամփի»,- հավելել է նա։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ուկրաինան ենթարկվել է հակամարտության սկզմից ի վեր ամենախոշոր օդային հարձակմանը, որի հետևանքով զոհվել է 12, վիրավորվել՝ 60 խաղաղ բնակիչ։ Զելենսկին հայտարարել էր, որ ԱՄՆ-ի լռությունը միայն խրախուսում է Պուտինին։ |

Սաուդյան Արաբիան, Կատարը և Օմանը վերջին պահին համոզել են Թրամփին՝ չհարձակվել Իրանի վրա
279Երեկ, 19:32
Թեհրանի դեսպանը հայտարարել է, որ Թրամփը խոստացել է չհարձակվել Իրանի վրա
204Երեկ, 17:58
«Նիկոլ Փաշինյանն օտար է յուրայինների մեջ և յուրային՝ օտարների մեջ»․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)
144Երեկ, 17:24
ՀՀ-ի և Ադրբեջանի ներկայացուցիչների կողմից իրականացվել է Երասխ-Սադարակ երկաթուղային հատվածի ենթակառուցվածքի զննում
154Երեկ, 17:18
«Իշխանությունները հույս ունեին ցնցել հանրությանը, բայց սխալ հաշվարկ էին արել»․ Ժաննա Անդրեասյան
155Երեկ, 16:48
«Պետք է արգելվի որևէ հարցազրույց գերիների հետ, հիշեք՝ գերության մեջ էլի մարդիկ կան»․ Տիգրան Քոչարյան
117Երեկ, 16:18
