Ուկրաինայի ԱԳ նախարարը ժամանել է Ադրբեջան
![]() Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհան ժամանել է Ադրբեջան։ Նա հանդիպել է նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այս մասին հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները։ Հանդիպման ընթացքում Անդրեյ Սիբիհան Ալիևին է փոխանցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու ջերմ ողջույնները: Նա երախտագիտություն է հայտնել Ադրբեջանի կողմից տրամադրված մարդասիրական օգնության համար՝ մասնավորապես նշելով Իրպեն քաղաքում իրականացվող նախագծերի կարևորությունը։ Անդրեյ Սիբիհան նաև շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ շարունակական աջակցության համար։
Զրույցի ընթացքում նշվել է, որ Ադրբեջանն ու Ուկրաինան հետևողականորեն աջակցում են միմյանց ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։ Կողմերը նաև մտքեր են փոխանակել երկկողմ համագործակցության հեռանկարների վերաբերյալ այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են էներգետիկան, վերականգնվող էներգիան, տրանսպորտը, առևտուրը և գյուղատնտեսությունը։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
