Երևան`   -4 °C
Այսօր`   Շաբաթ, 20 դեկտեմբերի, 2025 թ.

«Մի մասը ոչ թե Նիկոլի հեռացման վրա են աշխատում, այլ՝ իրենց տեղը «արևի տակ» գտնելու»․ Տիգրան Աբրահամյան

190
Շաբաթ, 24 մայիսի, 2025 թ., 11:12
«Մի մասը ոչ թե Նիկոլի հեռացման վրա են աշխատում, այլ՝ իրենց տեղը «արևի տակ» գտնելու»․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «2026-ի ընտրական գործընթացներին ընդառաջ կրկին ակտուալություն է ձեռք բերել այն հարցադրումը, թե պայքարը իշխանափոխությա՞ն, թե՞ խորհրդարանում մանդատ ունենալու համար է:
Առհասարակ պայքարը փողոցում կամ խորհրդարանում ի՞նչ գաղափարների և նպատակների շուրջ է ու յուրաքանչյուրն իր դիրքավորմամբ ի՞նչ խնդիր է լուծում:
Նույնիսկ գործող իշխանության դեմ պայքարի հելածներից մի մասն ակնհայտորեն ոչ թե Նիկոլի հեռացման վրա են աշխատում, այլ իրենց տեղը «արևի տակ» գտնելու համար և այն շատ ժամանակ ընթանում է ոչ այնքան գործող կառավարչի, որքան քաղաքական դաշտի մյուս ուժերի կամ ակտորների դեմ:
Որոշ ուժերի համար պայքարը ոչ թե երկրում իրական փոփոխությունների, այլ տարբեր աշխարհաքաղաքական կենտրոնների համար հաճախորդ լինելու և ծառայություններ մատուցելու համար է»։