«Մենք պետք է վախենա՞նք մտնել ԱԺ դահլիճ․ այդպիսի որոշում չունենք»․ Աննա Գրիգորյան
![]() «Առաջին դեպքը չէր, որ ՔՊ խմբակցության պատգամավորները ֆիզիկական ներգործության իրավիճակներ են փորձում սադրել, դա նոր բան չէ, համենայն դեպս, «Հայաստան» խմբակցությունն ԱԺ չգնալու որոշում չունի»,- այս մասին 24TV-ի եթերում նշեց ԱԺ պատգամավոր Աննա Գրիգորյանը՝ անդրադառնալով նախորդ քառօրյայի ժամանակ տեղի ունեցած միջադեպին և դրան հաջորդած հայտարարություններին։ «Ի՞նչ եք կարծում՝ մենք պետք է վախենա՞նք մտնել այդ դահլիճ։ Դա իրե՞նց դահլիճն է․․․ Եթե այդպես լինի, մենք ընդհանրապես պետք է վախենանք ԱԺ դահլիճ մտնել, ընդհանրապես պետք է Նիկոլ Փաշինյանի հետ որևէ կերպ չառերեսվենք, պետք է վախենանք փողոցում քայլել, որ չարժանանանք Սոնա Մնացականյանի ճակատագրին, ու ընդհանրապես չպետք է կարողանանք այս երկրում շնչել ու արտաշնչել։ Այդպես չի լինելու։ Մենք ժողովրդի ձայնն ենք ներկայացնում, ԱԺ ամբիոնն իրենց ամբիոնը չէ, մեր ամբիոնն է, հետևաբար որևէ զիջում մեր կողմից չի լինելու»,- նշեց ընդդիմադիր պատգամավորը։ |

«ՌԴ գործընկերներին խնդրել եմ վերականգնել երկաթուղին»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4315:06
«КГБ-ի գործակալ լինելու համար վարույթ չենք կարող հարուցել, որովհետև իրենք եղել են ԽՍՀՄ քաղաքացի»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5914:48
«Պատրաստվում եք Կճոյանի՞ն նշանակել կաթողիկոսի տեղապահ»․ լրագրողը՝ Փաշինյանին (տեսանյութ)
5014:30
«Ուկրաինայի պատվիրակությունն ուղևորվել է ԱՄՆ». Զելենսկի
7814:28
«10 եպիսկոպոսների գործողությունները ես չեմ ուղղորդում, բայց ողջունում և աջակցում եմ». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7314:00
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
7113:30
