«Նոր պատժամիջոցները հաստատում են, որ Վաշինգթոնը մերժում է դիվանագիտական ուղին»․ Բաղայի
![]() ԱՄՆ-ի նոր պատժամիջոցներն Իրանի շինարարական հատվածի դեմ, որոնք հայտարարվել են երկու կողմի միջև անուղղակի բանակցությունների հինգերորդ փուլի նախաշեմին, Թեհրանին ստիպում են կասկածի տակ դնել Վաշինգթոնի՝ դիվանագիտական ուղիով ընթանալու մտադրությունների լրջությունը: Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։ «ԱՄՆ-ի կողմից շարունակվող պատժամիջոցների փուլերը միայն ամրապնդում են մեր ժողովրդի խորը հավատը, որ ամերիկյան ղեկավար մարմինները մտադիր են բոլոր ջանքերը գործադրել Իրանի զարգացմանն ու առաջընթացին խոչընդոտելու համար…. Դրանք էլ ավելի են կասկածի տակ դնում ամերիկացիների լրջությունը և դիվանագիտությանը նրանց պատրաստակամությունը», - X-ում գրել է Բաղային։ Նախօրեին ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարություն էր տարածել Իրանի շինարարական ոլորտի դեմ նոր պատժամիջոցների մասին։ Այս պատժամիջոցները հատկապես ուղղված են այն ընկերություններին և կազմակերպություններին, որոնք ակտիվորեն ներգրավված են Իրանի շինարարական և ենթակառուցվածքային նախագծերում։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
