Հութիները գրոհել են Բեն Հուրիոնի օդանավակայանը
![]() Եմենի «Անսար Ալլահ» ապստամբական շարժման հութիները գերձայնային բալիստիկ հրթիռով հարվածել են Թել Ավիվի Բեն Հուրիոն օդանավակայանին։ Այս մասին հայտնել է շարժման ռազմական ներկայացուցիչ Յահյա Սարիան։ «Հրթիռային ուժերը ռազմական գործողություն են իրականացրել՝ գերձայնային բալիստիկ հրթիռի միջոցով հարվածելով Բեն Հուրիոն օդանավակայանին՝ օկուպացված Ջաֆֆա տարածքում (Թել Ավիվ),- ասել է Սարիան՝ ապստամբների կողմից վերահսկվող «Ալ Մասիրա» հեռուստաալիքի եթերում։ Սարիայի խոսքով՝ «գործողությունը հաջողությամբ հասել է նպատակին», օդանավակայանի գործունեությունը կասեցվել է։ Նախօրեին Եմենի ապստամբները հայտարարել էին, որ երկու հրթիռային հարված են հասցրել Բեն Հուրիոն օդանավակայանին։ Իսրայելի մի քանի շրջաններում հայտարարվել էր օդային տագնապ։ Ըստ իսրայելական բանակի մամուլի ծառայության՝ երկու հրթիռներն էլ հաջողվել էր որսալ։ |

«ԱԺ նիստի կարմիր թելը և կարմիր մթնոլորտը». Վլադիմիր Մարտիրոսյան
4103:06
«Իմ պայմանները՝ վարչապետին». Անի Սամսոնյան
8302:06
«Բռնաճնշումների նոր փուլ է սպասվում». Տիգրան Աբրահամյան
10701:06
«Մավրը արեց իր գործը, Մավրը փորձում է հեռանալ». Հրայր Կամենդատյան
8700:42
«Ռուսական լրատվամիջոցները և Պուտինի «դիվանագիտական հաղթանակը»». Դավիթ Այվազյան
117Երեկ, 22:18
«Можно, но деньги-вперед!»: Լևոն Զուրաբյանի պատասխանը՝ Նիկոլ Փաշինյանի առաջարկին
126Երեկ, 21:36
