Երևան`   +15 °C
Այսօր`   Շաբաթ, 21 նոյեմբերի, 2026 թ.

Այսօր դպրոցներում «Վերջին զանգ»-ն է

519
Ուրբաթ, 23 մայիսի, 2025 թ., 09:30
Այսօր դպրոցներում «Վերջին զանգ»-ն է

Այսօր հանրապետության դպրոցներում հնչելու է վերջին զանգը: Ավելի քան 1500 կրթական հաստատություններում շրջանավարտները հրաժեշտ են տալու իրենց հարազատ կրթօջախներին ու մուտք են գործելու նոր կյանք: Ավարտական դասարաններում կազմակերպված են «Վերջին դաս» միջոցառումները:
ՆԳՆ ոստիկանությունը հանրապետության ողջ տարածքում իրականացնում է ուժեղացված ծառայություն՝ Վերջին զանգի միջոցառումների անվտանգությունն ապահովելու նպատակով։ Կարգախմբերը կլինեն ուսումնական հաստատությունների և, առհասարակ, այն տարածքներում, որտեղ անցկացվելու են ավարտական միջոցառումներ։