«Թեհրանը թույլ չի տա որևէ ոտնձգություն ՀՀ-Իրան սահմանի նկատմամբ»․ Իրանի ՊՆ
![]() Իրանի և Հայաստանի միջև ընդհանուր սահմանը երկու ժողովուրդների միջև պատմական կապի ուղին է, և Թեհրանը թույլ չի տա որևէ ոտնձգություն այս սահմանի նկատմամբ։ Այս մասին հայտարարել է Իրանի պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն՝ Երևանում իր հայ գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ։ Բրիգադի գեներալ Նասիրզադեն ՀՀ պաշտպանության նախարարի հետ զրույցի ընթացքում ընդգծել է Իրանի և Հայաստանի միջև հարաբերությունների հատուկ ռազմավարական նշանակությունը։ «Իրանի բարիդրացիական քաղաքականության մեջ Հայաստանը զբաղեցնում է առանձնահատուկ տեղ, իսկ Թեհրանի և Երևանի միջև հարաբերությունները հիմնված են ամուր պատմական և մշակութային հիմքի վրա։ Կովկասում կայուն խաղաղությունը լայն հնարավորություններ կբացի տարածաշրջանային զարգացման համար», - ասել է նախարարը։ «Իրանի և Հայաստանի միջև ընդհանուր սահմանը երկու ժողովուրդների միջև պատմական կապող ուղին է, և Թեհրանը թույլ չի տա որևէ ոտնձգություն այս սահմանի նկատմամբ», - ասել է Նասիրզադեն՝ նշելով, որ տարածքային ամբողջականության և տարածաշրջանային սահմանների կայունության պաշտպանությունը մնում է Իրանի արտաքին քաղաքականության անփոփոխ սկզբունք։ |

«Անհրաժեշտ է պարզաբանել՝ որ պետությունում է գրանցվելու TRIPP զարգացման ընկերությունը»․ Գոհար Մելոյան
7001:06
«Իրանում մեծ է ԱՄՆ կողմից հարձակման վտանգի սպասումը»․ Նաիրի Հոխիկյան
77Երեկ, 23:30
Սպիտակ տունը Գրենլանդիային առաջարկել է ընտրություն կատարել ԱՄՆ-ի և Չինաստանի ու Ռուսաստանի միջև (լուսանկար)
138Երեկ, 23:26
«Ուզում է պահել իր իշխանությունը, և այլ տարբերակ չի տեսնում, քան կաշառք բաժանելը»․ Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)
65Երեկ, 23:12
«Եթե Իրանի հետ սահմանը փակվի, մեր վիճակը ողբալի կլինի»․ Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
71Երեկ, 22:48
«Ահաբեկիչներին պետք էր օգտագործել բոլոր գերիներին վերադարձնելու համար»․ Արման Թաթոյան (տեսանյութ)
83Երեկ, 22:30
